Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չէ, ոչ այն ժամանակ, երբ թքել է քաղաքացու վրա։ Հակառակը՝ այդ ժամանակ լեզվի մկանները ի բնե աշխատեցրել է։
Խոսքն այն մասին է, երբ ասաց, թե ադրբեջանցիները Հայաստանում պիտի ապրեն ու այնպես, ինչպես հայերը Վրաստանում։
Պիտի Վրաստան չասեր, ադրբեջան պիտի ասեր։
Վրաստանում հայերը ապրում են հիմնականում Ջավախքում՝ ասելով մեր հողն ու ջուրը։
ադրբեջանում քանի հայ կա հիմա, չորս-հի՞նգ։ Գերիների մասին չեմ, այլ հայաթափ ու գրաված Արցախում մնացածների։ Լավ, Հայաստանում էլ թող այդքան ադրբեջանցի ապրեն՝ թանգարանում, ինչպես թուրքական գաղափարախոսությունն էր հայտարարում 1 հայի մասին, բայց դրանից ավելի մարդասեր։
Ու դրանց տասնապատիկը բանտում՝ մարդկության, հայության դեմ իրենց հանցագործությունների համար։ ՔՊ վերնախավի հետ՝ նույն մեղադրանքով։
Այնպես որ՝ Ալեն Սիմոնյանը պարզապես լեզվի սայթաքում է ունեցել։ Ինչպես միշտ, երբ չի թքում։
Անահիտ Ոսկանյան